Լրահոս
Օրվա լրահոսը

ՕԼԻԳԱՐԽՆԵ՞ՐՆ ԵՆ ԿՈՐԾԱՆՈՒՄ ԵՐԿԻՐԸ

Սեպտեմբեր 05,2009 00:00

ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը «Ա1+»-ի հետ զրույցում կարծիք է հայտնել, թե հայերը 4 անգամ պետություն են կորցրել օլիգարխների պատճառով. «1920 թվին ոչ թե 11-րդ բանակը, այլ Համազասպների նմանները կործանեցին երկիրը: Մի արդար ֆիլմ կա դրա մասին՝ «Նվագախմբի տղաները»: 1045 թվականին Գագիկ Երկրորդի օրոք Անիի թագավորությունն էլ օլիգարխների պատճառով կործանվեց»: Աղբյուրի մատուցմամբ, նա մտավախություն ունի, որ «10-12 օլիգարխի պատճառով էլի կարող ենք երկիր կորցնել»: Բագրատյանի ասելով՝ եթե մեր երկրում 100 հազարները փոքր եւ միջին բիզնես ունենան, ընտրությունների ժամանակ 5-10 հազարի կաշառք վերցնող չի լինի: «Ուրեմն՝ մասսաները պետք է ապրեն այնքան աղքատ, որ ընտրությունների ժամանակ 5-10 հազար դրամը մուրան: Հետեւաբար՝ այս տիպի իշխանությունը փոքր եւ միջին բիզնեսի գենետիկ թշնամին է»,- ասել է նախկին վարչապետը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել