Լրահոս
Օրվա լրահոսը

ԼՂ ՀԻՄՆԱԽՆԴՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄԸ ՍԱՐԵՐԻ ՀԵՏԵՎՈՒՄ ՉԷ

Հունիս 01,2010 00:00 Share

\"\"Ղարաբաղյան հիմնախնդրի վերջնական կարգավորումը սարերի հետեւում չէ: Երեկ այդպիսի կարծիք է հայտնել ՌԴ Պետդումայի նախագահ Բորիս Գրիզլովը՝ պատասխանելով «Արմինֆո»-ի հարցին: «Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակը շատ զգայուն է: Սակայն այսօր Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարության միջեւ բանակցություններ են տարվում: Ես բավականաչափ ժամանակ եմ հատկացնում այդ իրավիճակի ծանոթացմանը եւ կարող եմ ասել, որ արդեն այսօր հակամարտության կարգավորմանն ուղղված հստակ եւ հասկանալի քայլեր են նկատվում»,- նշել է նա: Գրիզլովը նաեւ ավելացրել է, որ գոյություն ունի առաջիկայում իրավիճակի կարգավորմանն ուղղված անհրաժեշտ որոշումներ ընդունելու հեռանկար, որոնք առնչվում են թե’ ԼՂՀ կարգավիճակին, թե’ հարակից տարածքներին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հունիս 2010
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930