Լրահոս
Օրվա լրահոսը

ԼԵՊՍԸ, ԵՐԵՎԱՆՆ ՈՒ ՄԵՐ ՀԱՆԴԻՍԱՏԵՍԸ

Հունիս 01,2010 00:00

\"\"Օրերս «Կարեն Դեմիրճյան» մարզահամերգային համալիրում կայացավ անվանի հեղինակ, կատարող Գրիգորի Լեպսի (Լեպսվերիձե) համերգը, որ կազմակերպել էին «Ժպիտ» ակումը եւ Golden globe pruduction-ը:  Յուրօրինակ տեմբրով ու բեմական անբռնազբոս պահվածքով այս արտիստը  հրաշալի է աշխատում հանդիսատեսի հետ՝  նրա վրա թողնելով  անբացատրելի տպավորություն: Երեւանյան հանդիսատեսին էլ Լեպսը ցնցեց ոչ միայն իր երգերով, այլեւ դրանց լեպսյան մեկնաբանությամբ: Ամեն կատարումից առաջ նա բնութագրում էր տվյալ ստեղծագործությունը՝ ինտելեկտուալ երգ, ընտանեկան դրամա՝ փափուկ պաստելային  երանգներով եւ այլն… Լեպսը երգեց, աղոթեց, զրուցեց հանդիսատեսի հետ, կատակ արեց… Վերջում էլ գովեց, թե՝ «Երեւանը հրաշալի վոկալ տվյալներ ունի»: Կարճ ասած՝ չքնաղ համերգ էր, շնորհակալություն կազմակերպիչներին: Նույն հիացմունքով չենք կարող խոսել որոշ հանդիսատեսների մասին՝ վերջին երգը դեռ չէր ավարտվել, իսկ ոմանք շարան-շարան հեռանում էին դահլիճից, որպեսզի հետո  «խցանման» մեջ չհայտնվեն: Լեպսը նեղվեց, երգով դիմեց հեռացողներին. «Отвернитесь … я здесь»: Իսկ ինձ հատկապես դուր չեկավ դահլիճի ներսում գործող «սրճարանը». նստած է մի քանի տասնյակ մարդ՝ ոչ թե սովորական աթոռներ վրա, այլ խրված բազկաթոռների մեջ, ու ասես պարտադիր է, որ  մի քանի 1000 մարդու ներկայությամբ լցնեն իրենց ստամոքսը՝ Լեպսի երգերի ներքո:
Ինչ վերաբերում է Լեպսին, նշենք, որ նա  ծնվել է Սոչիում, բանվորի ընտանիքում, դպրոցում առանձնապես լավ չի սովորել, հետաքրքրված է եղել ֆուտբոլով, ավարտել է երաժշտական ուսումնարան, բանակից հետո երգել ռեստորաններում ու ռոք խմբերում: 30 տարեկանում տեղափոխվել է Մոսկվա, որտեղ առանձնապես ջերմ չի ընդունվել, արդյունքում սկսել է ծխել, ալկոհոլ եւ թմրամիջոցներ օգտագործել ու անընդհատ կռիվների մեջ ընկել: 1995թ. ձայնագրված «ղՐՈվՌ ՉՈր ըՏչ» ալբոմը՝ «Նատալի» հայտնի երգով, ճանաչում բերեց Լեպսին, երգի տեսահոլովակը, սակայն, արտիստը մտերմների հետ դիտեց հիվանդասենյակում: Այդ օրվանից նա վերջ դրեց իր վատ սովորություններին: Այժմ Լեպսն ունի 12 ալբոմ ու փառք, ինչը պայմանավորված է նրա յուրօրինակ տեմբրով, խարիզմատիկ կերպարով  եւ անգամ կատարումներում՝ առնականությամբ:  Անցյալ տարի Կրեմլի պալատում կայացավ նրա «ԹՏՊՏտՈՊ» ալբոմի շնորհանդեսը, որին ներկա էր 15000 երկրպագու: Լեպսը երեք կանանցից 4 երեխա ունի՝ Ինգա, Եվա, Նիկոլ եւ Իվան: Ներկայիս կինը՝ Աննան, բալետի պարուհի է:
Իր ոճը Լեպսը բնութագրում է որպես էստրադա՝ ռոքի տարրերով, ունեցել է նաեւ շանսոնային երգեր, որոնք, ասում է՝  այլեւս հետաքրքիր չեն իր համար: Լեպսը զարգացած անձնավորություն է, շատ է կարդում, հնաոճ իրերի հավաքածու ունի, այդ թվում՝ 17-րդ դարի Աստվածաշունչ: Ասում են՝ հաճախ է դիմում Դալի բառարանին եւ Պյոտր Գնեդիչի «Արվեստների պատմությանը»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2010
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930