Լրահոս
Օրվա լրահոսը

ԸՆՏՐՎԵԼ ԵՆ ԼԱՎԱԳՈՒՅՆՆԵՐԸ

Հունիս 19,2010 00:00

Երեկ Հայաստանի գրողների միությունում հայտնի դարձան «Հայ արձակ. 21-րդ դար» գրական համահայկական մրցանակաբաշխության հաղթողների անունները:
Նշենք, որ մրցույթը խրախուսվում է Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի կողմից: Այս անգամ այն կայացել է 20 ստեղծագործությունների միջեւ:
Օրինակ, Անահիտ Թոփչյանը մրցանակ ստացավ «Անհետացում» վեպի համար, Հովհաննես Երանյանը՝ «Ամենագեղեցիկ հարվածը» վեպի համար, Սուսաննա Հարությունյանը՝ «Քարտեզ առանց ցամաքի եւ ջրի» վիպակի համար, Սամվել Կոսյանը՝ պատմվածաշարի համար, իսկ հատուկ մրցանակի արժանացավ Նորայր Ադալյանը՝ իր «Ծաղրածուն մեծ քաղաքում» վեպի համար:
Մրցույթի հանձնաժողովի նախագահ Աելիտա Դոլուխանյանը նշում է, որ ընտրությունը արդար եւ անկեղծ մթնոլորտում է կայացել, հետեւաբար կեղծիքներ չէին կարող լինել, որովհետեւ ընտրվել են լավագույնները:
Չնայած արձանագրվեցին մրցույթի հաղթողները, բայց երեկ մրցանակակիրներին իրենց հասանելիք մրցանակները չշնորհվեցին: Հավելենք, որ մրցանակները դրամական պարգեւների տեսքով են: Իսկ թե որքա՞ն՝ մասնակիցներից Ս. Հարությունյանը «Առավոտին» տեղեկացրեց, որ գումարի չափը կոնկրետ չգիտի, բայց ինչպես իրեն ասել են՝ մոտ 3000-7000 դոլարին համարժեք դրամ է՝ ըստ առաջին, երկրորդ, երրորդ տեղերի:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել