Լրահոս
Օրվա լրահոսը

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Նոյեմբեր 03,2026 14:26 Share
Աջակցեք aravot.am-ին

⛅️🌦️ ԵՂԱՆԱԿԻ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄ
նոյեմբերի 3-8-ը

🟪 Երևանում նոյեմբերի 3-ի ցերեկը, 8-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Նոյեմբերի 4-ի երեկոյան ժամերին, 5-7-ին, 8-ի գիշերը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև։

🟪 Հանրապետության տարածքում նոյեմբերի 3-ի ցերեկը, 4-ին, 5-ի գիշերը առանձին շրջաններում, 5-ի ցերեկը շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ։

Նոյեմբերի 6-7-ին, 8-ի գիշերը ժամանակ առ ժամանակ ողջ հանրապետությունում, 8-ի ցերեկը առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, նոյեմբերի 6-8-ին լեռնային և առանձին նախալեռնային գոտիներում տեղումները կդիտվեն ձյան և թաց ձյան տեսքով։

Քամին արևմտյան՝ 2-5 մ/վ։ Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 5-8-ին աստիճանաբար կնվազի՝ 8-10 աստիճանով։

Շրջակա միջավայրի նախարարության հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել