Լրահոս
Օրվա լրահոսը

ՄՐՑԱՆԱԿԱՅԻՆ ՏԵՂԻՆ ՄՆՈՒՄ Է ՄԵԿ ՔԱՅԼ

Օգոստոս 07,2010 00:00

Հայաստանում իրավասու կազմակերպություններն ու անձինք կանանց ֆուտբոլին պատշաճ վերաբերմունք չեն ցուցաբերում: Սակայն տեղի եւ դրսի նվիրյալների շնորհիվ այս մրցաձեւը ժամանակ առ ժամանակ որոշակի հաջողություններ է գրանցում միջազգային մրցումներում: Օրինակ, Երեւանի առեւտրի եւ սպասարկման պետական քոլեջը՝ ի դեմս տնօրեն Հրաչյա Գրիգորյանի, տարիներ շարունակ մեր երկրում աղջիկների ֆուտբոլի գոյատեւման հիմնական հենարաններից է: Որ մենք այսօր վերջնականապես չենք կորցրել կանանց ֆուտբոլը, նաեւ նրա շնորհիվ է: Սակայն դրսում՝ օտարների մեջ, ի դեպ՝ նորվեգական կողմի միջոցների հաշվին, ներկայանալի լինելու հարցում արդեն քանի տարի արժանի ծառայություն ունի օսլոյաբնակ Ջիմի Վարթիվարյանը: Նրա անմիջական ջանքերի շնորհիվ է, որ տարբեր տարիքային խմբերի մեր սակավաքանակ ֆուտբոլիստուհիները մրցակցական փորձ են կուտակում Նորվեգիայի մայրաքաղաքում արդեն քանի տարի կազմակերպվող «Norvey Cup» միջազգային ավանդական մրցաշարում: Տողերիս հեղինակը երեք անգամ հնարավորություն է ունեցել լուսաբանել այդ մրցաշարերը:
Այս օրերին էլ քոլեջի աղջիկներն Օսլոյում են: Երեկ երեկոյան ուշ ժամի Հրաչյա Գրիգորյանը հեռախոսով Օսլոյից տեղեկացրեց, որ մեր աղջիկները «Norvey Cup»-ում տարել են վեց հաղթանակ եւ մեկ խաղ ավարտել ոչ-ոքի: Իսկ քանի որ կապը լավ չէր աշխատում, որքան հասկացանք, հաջորդ հանդիպումն արդեն մրցանակային տեղի համար է լինելու:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել