Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՄԵՆ ԻՆՉ ՀՈՍՈՒՄ Է, ՓՈՓՈԽՎՈՒՄ

Հոկտեմբեր 13,2010 00:00

\"\"

ԵԽԽՎ վերջին նստաշրջանում «Ժառանգության» պատվիրակ Զարուհի Փոստանջյանի նախաձեռնությամբ շրջանառության մեջ դրված փաստաթղթերից 2-ին միացան ՀՀ իշխող կոալիցիան ներկայացնող բոլոր պատվիրակները: Մինչդեռ նախկինում նրանք մեղադրանքներ էին ուղղում տիկին Փոստանջյանին, եւ հայտնի էր, որ դա վերաճել էր անգամ անձնական հարաբերություններում լարվածության: Երեկ «Փաստարկ» ակումբում հնչած հարցին՝ իշխանության դիրքորոշումնե՞րն են փոխվել, թե՞ ինքը՝ Զարուհի Փոստանջյանը ծիծաղելով պատասխանեց. «Ինձ թվում է՝ ես չեմ փոխվել: Հնարավոր չէ, որ ես կարողանամ փոխվել: Կարծում եմ՝ ես ինչպես կայի, այդպես էլ մնացել եմ: Իսկ մեր պատվիրակության այն անդամները, որոնք ներկայացնում են կոալիցիան՝ նախկինում չէին ցանկանում միանալ իմ նախաձեռնություններին՝ ասենք, Չավուշօղլուի ընտրության վերաբերյալ, ասելով, թե չեն ուզում հարաբերությունները փչացնել»:

Զարուհի Փոստանջյանը մի տեղեկություն էլ հայտնեց, որ ԵԽԽՎ-ում ՌԴ պատվիրակությունը չի միանում Հայաստանի իրենց գործընկերների նախաձեռնություններին. «Այդ 2 նախաձեռնությունների տակ երկու ռուսներ են ընդամենը ստորագրել, որոնք ստորագրել են ոչ թե որպես Ռուսաստանի պատվիրակներ, այլ իրենց հետ անձնական շփումների շնորհիվ»:

Կարդացեք նաեւ՝

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել