Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՅ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԸ, ԱՅՆՈՒԱՄԵՆԱՅՆԻՎ, ՀԱՏԵԼ ԵՆ

Հոկտեմբեր 13,2010 00:00

\"\"«Հզոր Թուրքիա» կուսակցության նախագահ Թունա Բեքլեւիչը հայտարարել է, թե իրենք հայ-թուրքական սահմանն անցնելիս նպատակ չեն ունեցել վեճ առաջացնել ռուս սահմանապահների եւ Հայաստանի միջեւ։ Թուրքական Akifhaber-ի փոխանցմամբ, Թունա Բեքլեւիչը նշել է, թե իրենք հայ-թուրքական արձանագրությունների ստորագրման մեկ տարվա կապակցությամբ, ի նշան բողոքի, որ դեռ փակ է հայ-թուրքական սահմանը, խորհրդանշական ուղերձ են հղել՝ անցնելով բնական սահման հանդիսացող Ախուրյան գետը, եւ մտել Հայաստանի տարածք։

«Հայաստանի սահմանների պաշտպանության պատասխանատու ռուս գնդապետ Անդրեյ Գուզեեւը պնդում է, թե մենք չենք անցել սահմանը։ Իհարկե, մենք անցել ենք սահմանը, եւ դրա լուսանկարները կան։ Ինչ լավ կլինի, որ մյուս անգամ սահմանը բաց լինի, եւ մենք միասին թեյ խմենք։ Հայկական մամուլում անհանգստություն նկատվեց մեր՝ սահմանն անցնելու կապակցությամբ, բայց դրա կարիքը չկա։ Մենք միայն խաղաղության եւ եղբայրության կողմնակից ենք»,- Բեքլեւիչի խոսքերը փոխանցում է news.am-ը՝ հիշեցնելով, որ դեռ հոկտեմբերի 10-ի երեկոյան թուրքական բոլոր լրատվամիջոցները հայտնել էին, թե «Հզոր Թուրքիա» կուսակցության նախագահ Թունա Բեքլեւիչն իր համակիրների հետ, ի նշան բողոքի, խախտել է սահմանը եւ մտել Հայաստան։ Մինչդեռ Հայաստանում Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչության պետի տեղակալ, գնդապետ Անդրեյ Գուզեեւը հերքել էր հայ-թուրքական սահմանը մի քանի թուրք գործիչների հատելու մասին թուրքական լրատվամիջոցների տարածած լուրերը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել