Լրահոս
Օրվա լրահոսը

Վնասվածքներ են ստացել

Հոկտեմբեր 13,2010 00:00

ԱԻՆ փրկարար ծառայության տեղեկացմամբ, նախորդ օրը ահազանգ է ստացվել, որ Երեւանի Ծովակալ Իսակովի պողոտայի թիվ 2 հասցեում գտնվող Վ. Վաղարշյանի անվան թիվ 80 դպրոցի հարակից տարածքում տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար:

«ԵրԱԶ» մակնիշի 09 ՕԼ 695 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել երթեւեկելի մասից եւ բախվել դպրոցի պատին, ինչի հետեւանքով վարորդ, 54-ամյա Ռաֆայել Մելքոնյանը եւ ուղեւոր` 61-ամյա Ռազմիկ Գուլյանը ստացել են մարմնական վնասվածքներ եւ տեղափոխվել Երեւանի «Արմենիա» բժշկական կենտրոն:

Հրդեհ՝ հանրակացարանում

Երեկ ժամը 05.51-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Չարենցավան քաղաքի 8-րդ թաղամասի 1-ին միկրոշրջանում գտնվող հանրակացարանում:

Այրվել է մեկ սենյակ՝ իր գույքով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել