Լրահոս
Օրվա լրահոսը

ՌՈՒՍԱԿԱՆ ՄՐՑԱՆԱԿ՝ ՀԱՅԿԱԿԱՆ ՖԻԼՄԻՆ

Հոկտեմբեր 13,2010 00:00

«Հայաստանի վերջին լարախաղացը» ֆիլմն արժանացել է «Ռոսիա» վավերագրական կինոյի XXI փառատոնի երկու մրցանակի: Ինչպես «Արմինֆոյին» հաղորդել են «Բարս Մեդիա» կինոստուդիայում, ֆիլմը մրցանակներ է ստացել «Լավագույն լիամետրաժ վավերագրական ֆիլմ» եւ «Ոչ խաղարկային ֆիլմի օրիգինալ սցենարային լուծում որոնելու համար» անվանակարգերում: Կինոնկարն արդեն արժանացել է «Ոսկե ծիրան» կինոփառատոնի մրցանակին («Հայկական համապատկեր» ծրագրի լավագույն ֆիլմ), Գդանսկի փառատոնի մրցանակին (ժյուրիի հատուկ մրցանակ) եւ Սարատովի միջազգային կինոփառատոնի մրցանակին (լավագույն օպերատորական աշխատանքի համար): Այս տարի ֆիլմը ցուցադրվելու է 6 կինոփառատոների շրջանակներում, այդ թվում՝ Ամստերդամում, Համբուրգում եւ Տորոնտոյում: Ֆիլմը պատմում է վարպետ լարախաղացներ Ժորա Արմենակյանի եւ Կնյազ Մհերյանի մասին, ովքեր փորձում են փրկել իրենց արվեստը մոռացությունից: Այդ գործում նրանց վերջին հույսը 17-ամյա Հովսեփն է: Կինոնկարի ռեժիսորներն են Արման Երիցյանը եւ Իննա Սահակյանը: Ֆիլմը նկարահանվել է «Բարս Մեդիա» վավերագրական կինոյի ստուդիայի կողմից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել