Լրահոս
Մուրճը եւ խաչը
Օրվա լրահոսը

ՓՈԽՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԱՊՊԱ-Ն «ՎՐԵՆ» Է

Մարտ 25,2011 00:00

\"\"Երեկ կառավարության մոտ ականատես եղանք, որ Երեւանի փոխքաղաքապետ Կամո Արեյանին սպասարկող «Նիսսան» մակնիշի 003 ԼՍ 01 համարանիշի ծառայողական ավտոմեքենայի դիմապակուց բացակայում էին ավտոմեքենայի տեխզննման եւ ԱՊՊԱ կտրոնները: Կառավարության շենքից դուրս գալուց, երբ Կամո Արեյանը նստում էր ավտոմեքենան, նրան հարցրեցի, թե ինչու է իր ծառայողական ավտոմեքենան առանց համապատասխան կտրոնների: «Ո՞նց, երկուսն էլ կա, երկուսն էլ վրեն ա»,- ասաց փոխքաղաքապետը: Այնուամենայնիվ, հարց մնաց, թե «վրեն» ասելով ինչը նկատի ուներ փոխքաղաքապետը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել