Լրահոս
Օրվա լրահոսը

ՎՐԱԵՐԹԻ Է ԵՆԹԱՐԿԵԼ ԵՐԵԽԱՆԵՐԻՆ

Ապրիլ 09,2011 00:00

Ապրիլի 7-ին ոստիկանության Նոր Նորքի բաժնում հաղորդում է ստացվել, որ ժամը 15.30-ին 43-ամյա Գագիկ Ա.-ն «ԵրԱԶ» մակնիշի ավտոմեքենայով Նորքի 7-րդ զանգվածի թիվ 41 շենքի մոտ վրաերթի է ենթարկել 8-ամյա մի տղայի եւ իր ավտոմեքենայով նրան տեղափոխել հիվանդանոց:
Ոստիկանության Մալաթիայի բաժնում հաղորդում է ստացվել, որ 31-ամյա Արամ Ք.-ն «ԲՄՎ-520» մակնիշի ավտոմեքենայով Ջիվանու փողոցում վրաերթի է ենթարկել 8-ամյա մի տղայի, որը վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել