ԱԻՆ փրկարար ծառայությունից երեկ տեղեկացրին, որ հրդեհ է բռնկվել Արմավիրի մարզի Թաիրով գյուղի Երեւանյան խճուղու թիվ 14 հասցեում գտնվող խանութ-սրահում:
Արվել է Ս. Մարտիրոսյանին պատկանող խանութ-սրահի գույքը:
Մինչ հրշեջ-փրկարարների ժամանելը՝ խանութ-սրահի աշխատակից, 29-ամյա Արման Սարգսյանը ստացել է դեմքի եւ վերին վերջույթների այրվածքներ եւ տեղափոխվել Երեւանի այրվածքաբանության կենտրոն:


















































