Լրահոս
Օրվա լրահոսը

Շպարման պարագաները լի են վտանգավոր միացություններով

Մայիս 24,2011 00:00

\"\"Կանադացի գիտնականները հանդես եկան մի հաշվետվությամբ, որը շատ կանանց անհանգստանալու տեղիք տվեց: Մասնագետները հաշվարկել էին, թե որքան վտանգավոր միցություններ կան ժամանակակից հայտնի կոսմետիկ միջոցների մեջ:
«Enviromental Defence» ընկերությունը որոշել է փորձարկել դեկորատիվ կոսմետիկայի 49 նմուշներ` դրանց մեջ 8 ծանր մետաղներից որեւէ մեկի առկայությունը պարզելու համար: Պարզվեց, որ, հիմնականում, նմուշների մեջ առկա էր 8 ծանր մետաղներից չորսը:
Կանադայի առողջապահության նախարարությունն արգելում է արտադրողներին կոսմետիկ արտադրանքի մեջ տարատեսակ մետաղներ (օրինակ` արճիճ) ավելացնել: Բայց քանի որ այդ մետաղները հանդիպում են բնության մեջ, նրանք, այսպես թե այնպես, ընկնում են այն նյութերի մեջ, որոնք մենք ամեն օր օգտագործում ենք: Կոսմետիկայի դեպքում այս մետաղները դիտարկվում են որպես արտադրության կողմնակի արդյունք: Չնայած կառավարությունը որոշակի սահմանափակումներ է դրել այս նյութերի օգտագործման վրա` արտադրության մեջ դեռեւս այդ սահմանափակումները չեն կիրառվում: Մասնավորապես, կառավարությունը սահմանափակում է դրել արճիճի պարունակության վրա` 10 ՄՄՄ (մասնիկ մեկ միլիոնում): Doctors.am-ը նշում է՝ փորձարկումը բացահայտել է, որ առկա է 4.6 ՄՄՄ արճիճ: Կադմիումի պարունակությունը չպետք է գերազանցի 3 ՄՄՄ, իսկ, ինչպես պարզվեց, առկա է 0.3 ՄՄՄ: Նմուշների մեջ սնդիկ չի հայտնաբերվել: Չնայած նորմերի մասշտաբային խախտում չի գրանցվել, գիտնականները հաստատում են, որ որոշ նմուշներում ցուցանիշներն ավելի բարձր էին, քան մյուսներում:
«Benefit» ընկերության շրթունքների փայլը պարունակում էր 110 ՄՄՄ արճիճ: Սա ամենաբարձր ցուցանիշն էր, որ հայտնաբերվեց փորձարկման ընթացքում: Նույն փայլի մեջ հայտնաբերվել է նաեւ մկնդեղի ամենաբարձր պարունակությունը` 70 ՄՄՄ (նորման 3 ՄՄՄ է):
«ՏԻՏԱՆԻԿԸ»՝ 3D-ՈՎ
Աշխարհի ամենաշահութաբեր ֆիլմերից մեկը՝ «Տիտանիկը», որը 1998-ին ստացել է 11 «Օսկար», 2012թ. ապրիլին էկրան կվերադառնա եռաչափ ֆորմատով: Ֆիլմի վերաթողարկումը նվիրված է նավի խորտակման 100-րդ տարելիցին: Ֆիլմը էկրան է բարձրացել 1997թ.՝ հավաքելով 1,8 մլրդ դոլար: Ըստ ֆիլիմի ռեժիսորի՝ երիտասարդ սերունդը չի դիտել այն մեծ էկրաններին, իսկ եռաչափ տարբերակը հիանալի հնարավորություն է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել