Լրահոս
Օրվա լրահոսը

Անձրեւաջրերը՝ ՏԱ թշնամի

Հոկտեմբեր 28,2011 13:38 Share

Նոր Նորքի 3-րդ զանգվածի/«Քանդված մոստի» կանգառ են ասում/ թերթի կրպակի մուտքն ամեն անձրեւի հետ լցվում է անձրեւաջրերով, ցեխաջրերով:

Տեղեկատվամիջոցների սիրահարները չեն կարողանում մոտենալ կրպակին՝ թերթեր գնելու համար:

Գիշերը տեղացած անձրեւը այսօր էլ խափանել էր կրպակի աշխատանքը, քանի որ մոտենալն իսկապես անհնար էր: Նկարում պատկերված կրպակի դիմաց չկա գոնե մեկ դիտահոր, որ ջրերը «հավաքի» ու տանի:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել