«Համաձա՞յն եք, որ բիզնեսն ու քաղաքականությունը տարանջատվեն»,- երեկ հարցրինք ՀՀԿ-ական պատգամավոր, «Լուսակերտ» թռչնաֆաբրիկայի սեփականատեր Խաչիկ Մանուկյանին։ «Իհարկե համաձայն եմ»,– միանգամից պատասխանեց պատգամավորը։ «Իսկ Դուք, որպես գործարար եւ պատգամավոր, համաձայն կլինե՞ք չլինել իշխանության մեջ»,- հետաքրքրվեցինք մենք։ «Ես նախկին գործարար եմ։ Արդեն վաղուց քաղաքական դաշտում եմ, քաղաքականությամբ եմ զբաղվում»։
Ասել է թե հիմա Խաչիկ Մանուկյանն իրեն բացառապես քաղաքական գործիչ է համարում։ «Դե, ես միշտ էլ էս մի քանի տարին տենց եմ համարել»։ Նկատեցինք, թե ում հետ խոսում ենք, ասում են՝ մենք քաղաքական գործիչ ենք, ի վերջո ո՞ւմ նկատի ուներ Սերժ Սարգսյանը, որ ասում էր, թե գործարարությունը պետք է տարանջատվի իշխանությունից։ «Ինքը հո կոնկրետ մարդկանց չի՞ ի նկատի ունեցել, ինքն ընդհանուր դաշտն է ի նկատի ունեցել, որ գործարարությունն ու քաղաքականությունը պետք Է աոանձին գործեն»,- բացատրեց ՀՀԿ-ական պատգամավորը:
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: