Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբամայի` Իրանի եւ Մերձավոր Արեւելքի հարցերով ամենաազդեցիկ խորհրդականներից մեկը` Դենիս Ռոսը հայտարարել է, որ պատրաստվում է հրաժարական տալ: 62-ամյա դիվանագետը Օբամայի վարչակազմում աշխատում էր 2009 թվականից, մինչ այդ ԱՄՆ-ի նախկին երկու նախագահների խորհրդականն էր: Հրաժարականը Դենիս Ռոսը պայմանավորել է անձնական դրդապատճառներով:
«Ազատություն» ռ/կ


















































