Լրահոս
Օրվա լրահոսը

Դունյա Միյատովիչը հույս ունի, թե կզսպվեն հայկական ԶԼՄ-ների դեմ հայցերը

Նոյեմբեր 11,2011 12:28 Share

ԵԱՀԿ ԶԼՄ-ների ազատության հարցերով ներկայացուցիչ Դունյա Միյատովիչը երեկ ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանին նամակ է հղել, որում իր մտահոգությունն է հայտնել հայաստանյան լրատվամիջոցներին զրպարտության համար մեղադրանքների հայցերի աճի կապակցությամբ։ Միյատովիչը ՀՀ իշխանություններին կոչ է արել շարունակել օրենսդրական բարեփոխումները՝ զրպարտության վերաբերյալ քաղաքացիական գործերում ԶԼՄ-ների համարժեք պաշտպանության համար։ Այս մասին տեղեկացրել է ԵԱՀԿ պաշտոնական կայքէջը։ «Ես ողջունել եմ 2010-ի մայիսին Հայաստանում զրպարտության ապաքրեականացումը՝ իբրեւ նշանակալի քայլ ԶԼՄների հանդեպ բարյացակամ մթնոլորտի ապահովման տեսանկյունից։ Ցավոք սրտի, այդ ժամանակվանից զրպարտության գրեթե 30 քաղաքացիական հայց է ներկայացվել թերթերի դեմ, որից 11-ը՝ այս տարի»,- գրել է Միյատովիչը։ Նա նաեւ ընդգծել է, որ զրպարտության քաղաքացիական հայցերում փոխհատուցման չափը պետք է համապատասխանի հասցված փաստացի վնասին եւ չպետք է հանգեցնի լրատվամիջոցի փակման, որը մամուլի ազատության սահմանափակման հետեւանք կլինի։

Այլոց թվում Միյատովիչը մատնանշել է «Հրապարակ» օրաթերթի դեմ փաստաբանի հայցը, որով պահանջվում է ավելի քան 34 հազար եվրոյի փոխհատուցում՝ իբր պարբերականի կայքում ընթերցողների զրպարտիչ մեկնաբանությունները տեղադրելու համար:

Նալբանդյանին հասցեագրված նամակում Միյատովիչը հույս է հայտնել, որ նոյեմբերի 1-ին ԵԱՀԿ-ի կազմակերպած սեմինարը, որը նպատակ է ունեցել հայաստանյան դատավորներին ծանոթացնել զրպարտության գործով միջազգային լավագույն փորձին, «կօգնի զսպել հայաստանյան ԶԼՄ-ների դեմ ներկայացված զրպարտության հայցերը»:

«Հայկական ժամանակ»

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930