Լրահոս
Օրվա լրահոսը

Դեղերով ինքնասպանությունը դեռ չի նշանակում, որ դեղերն են թունավոր եղել

Նոյեմբեր 11,2011 17:00

Հայաստանում կեղծ եւ ժամկետանց դեղերի շրջանառությունը կազմում է շուկայի ընդամենը 1-2.5 %-ը:  Այսօր այս մասին «Հենարան» ակումբում ասուլիսի ժամանակ հայտնել է Հայաստանի դեղարտադրողների եւ ներմուծողների միության տնօրեն Սամվել Զաքարյանը: Նա բացատրել է, որ ժամկետանց դեղերը շուկայում հայտնվում են երբեմն  այն պատճառով, որ դեղատան աշխատակիցները կեղծում են դեղերի ժամկետները: Ըստ նրա, եթե ինչ-որ մեկը իր ավտոտնակում որոշում է կավիճից դեղ պատրաստել եւ ծանոթների միջոցով տարածել, դա իր գործն է. «Նման աշխատանքով զբաղվողները պատժվում են: Բայց մեկ այլ խնդիր է, երբ մարդիկ Վրաստանից պայուսակներում ու գրպաններում լիքը լցրած դեղեր են բերում: Սրա պատճառն այն է, որ ի տարբերություն Հայաստանի, Վրաստանում ավելացված հարկի 20 տոկոսը չի կիրառվում»: Անդրադառնալով դեղահաբերից թունավորումներին, նա ասել է, որ երբ ինչ-որ մեկը հուսահատությունից մեծ քանակությամբ դեղ է խմում, որ, ասենք՝ ինքնասպան լինի, ապա չի կարելի ասել, որ նրա մոտ դեղային թունավորում է եղել: Հայաստանի դեղարտադրողների եւ ներմուծողների միությունը ժամկետանց դեղերից թունավորումների մասին տեղեկանալու եւ դրանք հետագայում կանխելու համար այսուհետ կազմակերպելու է մոնիտորինգներ, որի արդյունքները կներկայացվեն 2012-ի հունվարին:

Անուշ ԽԵՉՈՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930