Լրահոս
Օրվա լրահոսը

Հռչակավոր Թորաձեն Երեւանում է

Դեկտեմբեր 02,2011 17:26

Երեւանում է համաշխարհային ճանաչման արժանացած ամերիկաբնակ վրաց դաշնակահար, Ինդիանայի Սաութ Բենդ համալսարանի պրոֆեսոր Ալեքսանդր  Թորաձեն: Վաղը նա վարպետության դասեր կանցկացնի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում, իսկ հաջորդ օրը Ազգային օպերային թատրոնում, վերջինիս նվագախմբի հետ (դիրիժոր՝ Կարեն Դուրգարյան) հանդես կգա մենահամերգով:

Այսօր մշակույթի նախարարությունում կայացած ասուլիսում Ազգային օպերային թատրոնի տնօրեն Կամո Հովհաննիսյանն ասել է, որ  հռչակավոր երաժիշտը համերգը նվիրում է Սպիտակի երկրաշարժի զոհերին:

Այսօր էլ երաժշտասեր հասարակայնությունը  հիշում  է շուրջ 30 տարի առաջ Ա. Թորաձեի եւ Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի (ՀՊՖՆ) երեւանյան համերգը, այն տարիների ՀՊՖՆ-ի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Վալերի Գերգիեւի ղեկավարությամբ: Ի դեպ, հիշյալ համերգից ամիսներ անց Թորաձեւն 1983թ. հայտնվեց Ամերիկայում, ուր ապրում եւ ստեղծագործում է մինչ օրս:

 

Ալեքսանդր Թորաձեի հետ հարցազրույցը՝  առաջիկայում:

Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031