Լրահոս
Օրվա լրահոսը

Մեղադրյալները պատգամավորներ չէին, , բայց մեկը «Բարգավաճ Հայաստանից» էր

Դեկտեմբեր 12,2011 15:49 Share

Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գագիկ Պողոսյանն այսօր ժ.14.00-ին սկսեց Արման Հայրապետյանի, Սարգիս Ավագյանի, Արսեն Խաչատրյանի եւ Արմեն Պետրոսյանի դեմ հարուցված քրեական գործի դատաքննությունը:

Նա ճշտեց մեղադրյալների ինքնությունը: Պարզվեց, որ Արմանը բանվոր է եղել, Սարգիսը «Նաիրիտ» փակ բաժնետիրական ընկերությունում՝ «ապարատավար», Արտակը՝ սրճարանի մենեջեր, իսկ Արմենը որեւէ տեղ չաշխատելով՝ հայտնեց, թե խնամքի տակ է մայրը:

Նախագահողը յուրաքանչյուրի ինքնությունը ճշտելիս հարցնում էր. «Պատգամավո՞ր եք, որեւէ կուսակցության անդա՞մ»: Պարզվեց, որ 4-ից որեւէ մեկը պատգամավոր չէր, իսկ Սարգիս Ավագյանը «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ էր: Դատավորի հարցին, թե որտե՞ղ է նրա անդամատոմսը, Սարգիսը, որի խափանման միջոցը ստորագրությունն է քաղաքից չբացակայելու մասին, հայտնեց, թե՝ տանն է, չի բերել:

Մեղադրյալների իրավունքները բացատրելուց եւ դատարանի ու դատավորի նկատմամբ դիրքորոշումները ստուգելուց հետո ամբաստանյալ Արմեն Հայրապետյանի պաշտպանը միջնորդեց, որ դատաքննությունը հետաձգվի, քանի որ նրանք պետք է քննարկեին արագացված դատաքննության կարգով դատաքննության հարցը: Ի դեպ, միայն Սարգիս Ավագյանը պաշտպան չունի եւ եթե դատարանը որոշի, որ արագացված դատաքննություն պետք է ընթանա, ապա անհրաժեշտ կլինի պաշտպանի մասնակցությունը:

Կենտրոն վարչական տարածքի դատախազի տեղակալ Արմեն Աֆանդյանը մեղադրական եզրակացությունը հաստատելիս՝ դեմ է եղել արագացված դատաքննությանը, սակայն չբացառեց, որ իր դիրքորոշումը կփոխվի: Դատական նիստը հետաձգվեց:

Հիշեցնենք, որ քառյակն այս տարվա հունիսի 19-ին, ժ.03.30-ի սահմաններում, Երեւանի Աբովյան փողոցում գտնվող «Կրիստալ» գիշերային ակումբում «դեբոշներ» էին արել, ըստ գործի նյութերի կատարել էին խուլիգանություն՝ «որպես զենք օգտագործվող առարկայի գործադրմամբ»:

Ամբաստանյալները չէին ընդունել իրենց առաջադրված մեղադրանքը:

Տուժողները 4-ն են. Թեհմինե Սողոմոնյանը, Մանվել Գալստյանը, Արարատ Պետրոսյանն ու Անդրանիկ Մարտիրոսյանը:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031