Լրահոս
Օրվա լրահոսը

Չկալանավորեցին թմրանյութ պահելու համար

Դեկտեմբեր 15,2011 20:44

Էջմիածնի քաղաքապետարանի բնակարանային կոմունալ վարչության պետ Նորիկ Միրզախանյանի նկատմամբ դատարանը խափանման միջոցը չընտրեց կալանքը: Նա նկատմամբ կիրառվեց ստորագրությունը չբացակայելու մասին:

Հիշեցնենք, որ նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 268 հոդվածի 2-րդ մասի` առանց իրացնելու նպատակի զգալի չափերով թմրամիջոցներ կամ հոգեմետ նյութեր ապօրինի պատրաստելը, վերամշակելը, ձեռք բերելը, պահելը, փոխադրելը կամ առաքելը հատկանիշներով: Կասկածյալի մոտ հայտնաբերվել է 7,4 գրամ թմրանյութ: Նորիկ Միրզախանյանը ձերբակալվել էր դեկտեմբերի 13-ին: Նա անկուսակցական է, ԵԿՄ անդամ, եւ գեներալ Մանվել Գրիգորյանի մտերիմ ընկերը:

Նկատենք, որ թմրանյութ օգտագործելու եւ պահելու կասկածանքով նոյեմբերի 17-ին ձերբակալված Մասիսի քաղաքապետարանի կոմունալ բաժնի պետ, “Բարգավաճ Հայաստան” կուսակցության անդամ  Արթուր Ղազարյանի խափանման միջոցը նույնպես փոխվել էր:

Henaran.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031