«Ո՜չ մեր կուսակցությունում եւ ո՜չ էլ կոալիցիայում միասնական ցուցակի հարց չի քննարկվել։ Ընտրություններին մասնակցելու ձեւի վերաբերյալ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանն իր վերջին հարցազրույցում հստակ ասել է, եւ այդ հարցի վերաբերյալ մեր մոտեցումներում որեւէ փոփոխություն չի եղել։ Իսկ ինչ վերաբերում է տարատեսակ եւ խիստ զվարճալի համամասնություններ հրապարակողներին, ապա, երեւի թե ավելորդ երեւակայությունը վատ բան չի, բայց հաստատ ոչ լրագրության մեջ, որտեղ կարեւորը փաստն ու իրականությունը պիտի լինեն։ Մինչդեռ, հատկապես վերջին շրջանում եւ հատկապես այդ բազմաչաչար թեմայով այնպիսի գիտաֆանտաստիկ վերլուծությունների կարելի է հանդիպել, որ մտածում ես՝ ինչքան չպարպված եւ ավելորդ ֆանտազիա է կորչում առ ոչինչ»,- «Առավոտ»-իհետզրույցումասացԲՀԿխմբակցությանպատգամավոր, ԱԺեվրաինտեգրմանհարցերիմշտականհանձնաժողովինախագահ, ԵԽԽՎ–ումհայաստանյանպատվիրակությանանդամՆաիրաԶոհրաբյանը:
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: