Լրահոս
Օրվա լրահոսը

«Ես Dorians-ի մեծ երկրպագու եմ». Հասմիկ Կարապետյան

Դեկտեմբեր 22,2011 19:31

 

«Այս ձայնասկավառակի թողարկման համար պահանջվել է մեկ ու կես տարվա քրտնաջան աշխատանք: Վերջապես այսօր այն կհանձնվի ձեր դատին: Մեզ համար էլ էր շատ սպասված, և կարծում եմ` բոլորի համար էր սպասված»,- ասում է Dorians խմբի մենակատար Գոռ Սուջյանը: Այսօր՝ դեկտեմբերի 22-ին, կայացավ նրանց առաջին` «Fly» ձայնասկավառակի շնորհանդեսը: Մեծ աշխատանք է. Լավ  որակ ստանալու նպատակով: Խումբն է այդ մասին ասում: Իրենց առաջին երգը եղել է «Fly»-ը: Այն շատ է սիրվել հասարակության կողմից, այդ իսկ պատճառով էլ ձայնասակավառակն էլ են որոշել անվանել «Fly»: Բաղկացած է 10 երգից: Առաջին ձայնասկավառակի  շնորհիվ խումբը ցանկանում է անկեղծություն արթնացնել  մարդկանց մեջ:

«Ես Dorians-ի մեծ երկրպագու եմ: Ուղղակի խենթանում եմ նրանց Fly երգի համար: Շատ ուրախ եմ, որ նրանք կան մեր երգարվեստում»,- «Առավոտ երիտասարդական»-ին ասում է երգչուհի Հասմիկ Կարապետյանը: Ձայնասկավառակին էլ դեռ լիովին ծանոթ չէ, բայց խոստանում է` անպայման լսել բոլոր երգերը:

 

 

Արամ Արարատյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031