Լրահոս
Օրվա լրահոսը

«Նրանք ականջներով չեն կարող լսել, բայց լսում են աչքերով»

Դեկտեմբեր 23,2011 22:17

 

Դեկտեմբերի 22-ին Avant-Garde Folk ակումբում տեղի ունեցավ Մարիամ Պետրոսյանի և «Imagine Band» խմբի բարեգործական համերգը, որի ողջ հասույթը տրամադրվեց  ԱՀԱ Սուրբ Երրորդություն եկեղեցում գործող խուլ ու համրերի համայնքին:

«Imagine Band» -ը երեք տարվա պատմություն ունի: Նվագախմբի բաս կիթառահար Հովհաննես Հարությունյանն ասում  էր, որ դա երրորդ համատեղ համերգն է Մարիամի հետ: Ծրագրում ներառված էին  նաև «Imagine Band» խմբի և Մարիամի հեղինակային գործերից:

Բարեգործական միջոցառմանը  հրավիրված էին նաև խուլ ու համրերի համայնքի երիտասարդներից:

Նրանց թարգմանիչ Զուբեիդա Մելիքյանն ասում էր, որ երիտասարդները ոգեւորված են նման հրավեր ստանալու և իրենց ուշադրության արժանացնելու համար:

Զուբեիդան համերգի ընթացքում ժեստերի լեզվով թարգմանում էր երգերն ու երաժշտությունը: Վերջում նրանք երգչուհի Մարիամի հետ իրենց լեզվով երգեցին «Նույն արեւի տակ երգը»:  Զուբեիդան ասում է . «Նրանք ականջներով չեն կարող լսել, բայց լսում են աչքերով: Ես նրանց համերգի ընթացքում հարցրեցի, թե ինչ են զգում,  Գոհարն  ասաց. «Ես զգացի տակտերը, ես երաժշտության մեջ էի, զգացի հանդարտություն, սփոփանք, ես պատկերացնում էի այն»: Երիտասարդներից մեկն էլ արտահայտվեց այսպես. «Նայում եմ ձեզ, դուք բոլորդ ձայնով եք խոսում, ես ժեստերով, ես ամեն ինչ կարող եմ բացի խոսելուց, միայն այդքանը, դա այնքան էլ վատ չէ: Ես կուզեի, որ մեզ հավասարի պես վերաբերվեիք: Ես տեսա, որ բոլորդ մեզ պես եք ողջունում` մեր ժեստով` ձեռքերը վեր բարձրացրած, շնորհակալ եմ դրա համար»:

Զուբեիդան և երիտասարդները պատրաստվում են իրենց նվիրաբերած գումարից հատկացնել նաև CD թողարկելուն, որում կլինեն ժեստերի լեզուն սովորեցնող հոլովակներ: Այդպիսով բոլոր ցանկացողները կկարողանան հաղորդակից լինել խուլերի աշխարհին:

 

Լիլիթ Շարբաթյան

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031