Լրահոս
Օրվա լրահոսը

CES 2012-ին կներկայացվի աշխարհի ամենափոքր HD-պրոյեկտորը

Հունվար 09,2012 15:57 Share

Velocity Micro ընկերությունը Լաս-Վեգասում կայանալիք CES 2012 միջազգային ցուցահանդեսին պատրաստվում է ներկայացնել աշխարհի ամենափոքր պրոյեկտորը, որը կարողանում է ցուցադրել WXGA թույլատրությամբ 1280 x 768 պատկերներ:

Shine Projector անվանմամբ սարքը ունի 82,8 х 109,2 х 30,5  մմ չափսեր և կշռում է 255 գրամ: Ընկերության պաշտոնական կայքի փոխանցմամբ՝ սարքը համալրված է նաև Mini HDMI և USB մուտքերով:

Պրոյեկտորի գնի ու վաճառքի մեկնարկի մասին տեղեկություններ դեռևս չկան:

PCNews.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել