Լրահոս
Օրվա լրահոսը

BMW ն բախվել է պատին. կա 4 վիրավոր

Հունվար 10,2012 22:49

Այսօր՝ հունվարի 10-ին ավտոպատահար է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը՝ ժամը 18:30 սահմաններում Եղեգնաձորի Իսակով 20 տան բնակիչ, պայմանագրային զինծառայող 1989 թվականին ծնված Արսեն Վարդանյանը, վարելով BMW 318 մակնիշի 27 ՕՍ 233 համարանիշի ավտոմեքենան, Եղեգնաձորից դեպի Գլաձոր գյուղ տանող ճանապարհի 3-րդ կմ-ին դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել պատին:

Վթարի հետևանքով՝ Ա.Վարդանյանն  ու ուղևորներ՝ Վայոց Ձորի մարզի Գլաձոր գյուղի բնակիչներ՝ 1989 թվականին  ծնված Վահե Սարգսյանը, 1989 թվականին ծնված Սմբատ Գալստյանը և  1987 թվ. ծնված Անահիտ Ստեփանյանը, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Եղեգնաձորի բժշկական կենտրոն: Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի 1-ին դասակի  աշխատակիցները՝ հրամանատար Արամ Գալստյանի և վաշտի հրամանատարի տեղակալ Գեղամ Մարգարյանի գլխավությամբ: Դեպքի վայրում քննչական աշխատանքները ղեկավարում էր ոստիկանության քննչական գլխավոր վարչության Վայոց Ձորի քննչական բաժնի քննչիչ Սամվել Սարգսյանը: Նրա հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվեց ոստիկանության Եղեգնաձորի բաժնի տուգանային հրապարակ: Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031