Լրահոս
Օրվա լրահոսը

Անասնաբույժների բացակայությունը քրոնիկ է

Հունվար 27,2012 18:05

Տավուշի մարզի Դիլիջանի տարածաշրջանի Գոշ համայնքի  ղեկավար Հովսեփ Վերանյանը հայտնեց, որ իրենց գյուղի անասնաբույժի հաստիքը կրճատվել է, ինչի պատճառով խնդիրներ են առաջացել: Այլ համայնքների ղեկավարներ էլ հայտնեցին, որ  դեռեւս համայնքների անասնաբույժների հետ աշխատանքային պայմանագրեր չեն կնքվել: Նոյեմբերյանի սոցիալական ծառայության պետ Սամվել Բեգլարյանն ասաց, որ ընտանեկան նպաստ նշանակելու համար, ընտանիքներին պատկանող անասունների գլխաքանակի մասին համայնքների անասնաբույժների տրամադրած տեղեկանքները կնքված չեն եւ իրենց համար դժվար է որոշել` դրանք իրակա՞ն են, թե՞ կեղծ:

Այս առթիվ Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանը նկատեց, որ ամեն տարվա սկզբին համայնքների անասնաբույժների աշխատանքային պայմանագրերի եւ նրանց աշխատավարձի հետ կապված խնդիրներ են ծագում:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031