Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ վարչապետ. «Եթե ընտանիքի ղեկավարն ունի բարձրագույն կրթություն, ապա նման ընտանիքների միայն 12 տոկոսն է գտնվում աղքատության մեջ»

Փետրվար 02,2012 15:48
Որդեգրելով սոցիալական քաղաքականության նոր ուղղվածությունը, որի համաձայն դրամական օժանդակությունից անցում է կատարվում բովանդակային` կրթական, առողջապահական, բնակարանային և այլ սոցիալական ծրագրերի իրականացում և սոցիալական փաթեթների տրամադրում շահառու խմբերին, կառավարությունը հավանություն է տվել ՀՀ ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված ընտանիքների 16-18 տարեկան երեխաների կրթական կարիքների գնահատման, աջակցության և մոնիթորինգի իրականացման ծրագրին։ Ծրագրի նպատակն է անապահով ընտանիքների երեխաների մասնագիտական կրթություն ստանալու, սոցիալական ակտիվ ծրագրերում ներգրավելու հնարավորությունները մեծացնելով, բարձրացնել ընտանիքի բարեկեցության մակարդակը։ Վարչապետ Տիգրան Սարգսյանը նշել է, որ այս խնդիրը Հայաստանում ունի վիճակագրական բազա, որը նույնպես ապացուցում է ծրագրի խիստ կարևորությունը։ «Անապահով ընտանիքների միայն 10 տոկոսն է կարողանում ապահովել, որ իրենց երեխաներն ընդունվեն բուհեր, իսկ ապահովված երեխաների 82 տոկոսն է բուհ ընդունվում», – շարունակել է վարչապետը։Հասկանալի է, որ եթե նրանք բարձրագույն կրթություն չեն ստանում, ապա սկզբից ևեթ ստեղծվում է սոցիալական այս անհավասարությունը, և ապագայում այդ ընտանիքներն ունենում են խնդիրներ։ Այսինքն, կրթության հասանելիությունն աղքատությունը հաղթահարելու կարևորագույն պայման է։ 

      Եթե ընտանիքի ղեկավարն ունի բարձրագույն կրթություն, ապա նման ընտանիքների միայն 12 տոկոսն է գտնվում աղքատության մեջ։ Այսինքն, այդ ընտանիքների 88 տոկոսն աղքատ չէ։ Այն պարագայում, երբ ընտանիքի ղեկավարը չունի բարձրագույն կրթություն, ապա այդ ընտանիքների 60 տոկոսն է աղքատ։ Այս վիճակագրությունն ապացուցում է, որ աղքատության հաղթահարման լավագույն ձևը Հայաստանի բոլոր ընտանիքներին և առաջին հերթին սոցիալապես անապահովներին կրթություն ստանալու հնարավորություն տալն է։ Պետությունը թիրախավորելու է հենց այս խնդիրը։ Այսինքն,եթե մենք ունենանք ֆինանսական հնարավորություններ, ապա դրանք որպես օժանդակություն պետք է ուղղենք այդ ընտանիքներին կրթություն ստանալու հնարավորության ընձեռմանը։ Կլինի պրոֆտեխուսումնարան, թե բուհ, մենք պարտավորվելու ենք ուսման վճարը վերցնել մեզ վրա։ Իսկ եթե մենք գնանք սոցիալական նպաստների ավելացման ճանապարհով, ապա այդ ընտանիքներին ապագայում չենք օգնի, որպեսզի նրանք ինքնուրույնաբար հաղթահարեն աղքատությունը։ Սա է մեր սոցիալական քաղաքականության արմատական փոփոխությունը»։  

            Գործադիրն իր երկու որոշմամբ փոփոխել է ավելի վաղ ընդունած սոցիալական փաթեթի հատկացման կարգը հաստատելու որոշումը և փաթեթի ընդհանուր հատկացումը` 18 մլրդ դրամը, բաշխել ըստ պետական կառավարման մարմինների։ Փաթեթում ներառված բժշկական ապահովագրության ծրագիրն իրականացվելու է ՀՀ ֆինանսների նախարարություն ներկայացվող առողջության ապահովագրության կտրոնների հիման վրա։ Տեղեկացնելով, որ այդպիսի 116 հազար կտրոն է բաժանվելու, Տիգրան Սարգսյանը նշել է, որ դրանով իսկ պետական ծառայողներն ինքնուրույնաբար, առանց որևէ միջնորդության կարող են ընտրել ապահովագրական ընկերությունները։

Ըստ ՀՀ կառավարության հաղորդագրության

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
272829