Լրահոս
Օրվա լրահոսը

Եթե այգին անբարեկարգ է, չի նշանակում, որ առեւտրի գոտու պետք է վերածվի (Տեսանյութ)

Փետրվար 02,2012 23:45

«Մենք ենք քաղաքի տերը» նախաձեռնության անդամները Մաշտոցի այգին պահպանման համար չեն դադարելու պայքարել: «Մաշտոցի այգին պետք է նորից դառնա հանգստի, ոչ թե առեւտրի գոտի»,- կարծում է «Մեր քաղաքը» նախաձեռնության անդամ Գրիգոր Ղազարյանը:

«Քաղաքապետարանի հիմնավորումը մեզ համար անհիմն է: Իրենց մատնանշած Երեւանի նույն գոտեւորման նախագծով այս տարածքը կանաչ գոտի է: Իրենց հայտարարության մեջ կար նաեւ «Հին Երեւան» նախագծի մասին հիշատակում: Դրա շրջանակում որեւէ շինարարություն սկսելն անօրինական է, քանի որ որեւէ հանրային քննարկման չդրված նախագիծ է»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց նախաձեռնության անդամ Գայանե Մելքոմյանը` մեր խնդրանքով անդրադառնալով քաղաքապետարանի օրերս ներկայացրած պարզաբանմանը: Նա նշեց, որ իրենք արդեն պաշտոնական գրությամբ դիմել են քաղաքապետարան: Վերջինս պետք է հնգօրյա ժամկետում ներկայացնի մատնանշած փաստաթղթերը:

Ինչ վերաբերում է որոշ մարդկանց բերած հակափաստարկին, թե այդ այգին վաղուց դադարել էր զբոսայգի լինելուց եւ դարձել աղբավայր, Գ. Մելքոմյանն այսպես արձագանքեց. «Մեր մոտեցումը հետեւյալն է, անգամ եթե մեկ ծառ կտրվում է, կա ծառ, թե ոչ, գոյություն ունի օրենք, այդ տարածքը նախատեսված է լինել զբոսայգի: Եթե այգին վատ վիճակում է, հարցի բոլորովին այլ կողմն է եւ այն, որ այգին անբարեկարգ վիճակում է, բոլորովին հիմք չի կառուցելու ոչ նպատակային նշանակության շինություններ»:

Ի դեպ, հիշեցնենք նաեւ, որ նույն երիտասարդները այգու վերակենդանացման համար դեռ նախորդ տարվա ամռանը մի շարք ակցիաներ իրականացրեցին, սակայն վիճակը գրեթե նույնը մնաց:

Լուսինե ԽԱՉԱՏՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
272829