Լրահոս
Օրվա լրահոսը

Վթարի է ենթարկվել «Բանակում» հեռուստասերիալի ռեժիսորը

Փետրվար 04,2012 22:47

Այսօր՝ փետրվարի 4-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ինչպես Aravot.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 17.00-ի սահմաններում Երևանի Արամ Խաչատրյան և Գյուլբենկյան փողոցների խաչմերուկում իրար են բախվել Երևանի բնակիչ, 44-ամյա Մովսես Գասպարյանի վարած «Պեժո» մակնիշի 11 ՕՍ 380 համարանիշի և 53-ամյա Գագիկ Հովհաննիսյանի վարած «Լյուքս» տաքսի ծառայությանը պատկանող «ԲԻԴ» մակնիշի Տ 4136 համարանիշի ավտոմեքենաները։

Տաքսու ուղևորը՝ 19-ամյա Նադեժդա Ստեփանյանը գնացել է թիվ 1 համալսարանական հիվանդանոց։ Ստացել է ամբուլատոր օգնություն եւ վերադարձել տուն:

Փաստի առթիվ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի քննիչ Դավիթ Մարտիրոսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։ Նրա հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվել են Երևանի ՃՈ տուգանային հրապարակ։

Գ. Շամշյանը հայտնում է, որ Մ. Գասպարյանն աշխատում է «Շանթ» հեռուստաընկերությունում: Նա «Բանակում» հեռուստասերիալի ռեժիսորն է։

Լուսանկարները՝ Գագիկ ՇԱՄՇՅԱՆԻ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
272829