Լրահոս
41 վկաներով գործը
ԲԴԽ հերթականը
Օրվա լրահոսը

Դատախազը հանձնարարել է փոխել Հայկ Գեւորգյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը

Փետրվար 06,2012 11:15 Share

Հայկ Գեւորգյանի քրեական գործի նկատմամբ դատավարական ղեկավարում իրականացնող դատախազը քիչ առաջ որոշում է կայացրել փոխել Հայկ Գեւորգյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը եւ ազատել կալանքից: Որոշման  համար հիմք է հանդիսացել այն, որ  Հ.Գեւորգյանը մեղադրվում է ոչ մեծ ծանրության հանցանք կատարելու մեջ, նախկինում դատապարտված չի եղել, ունի մշտական բնակության վայր: Նման պայմաններում, ըստ դատախազության, բացակայում է նրան կալանքի տակ պահելու անհրաժեշտությունը:

Հայկ Գեւորգյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:

 

Ռուզան Մինասյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել