Լրահոս
Օրվա լրահոսը

Հայկ Գևորգյանի գործով քննիչը ժամանեց «Նուբարաշեն» ՔԿՀ

Փետրվար 06,2012 11:57

Քիչ առաջ ՀՀ արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ ժամանեց ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի քննիչ Աշոտ Ասատուրյանը։

Ինչպես «Նուբարաշեն» ՔԿՀ–ի մոտից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, քննիչ Ա. Ասատուրյանի այցը ՔԿՀ կապված է «Հայկական ժամանակ» օրաթերթի պատասխանատու, լրագրող Հայկ Գևորգյանի նկատմամբ հարուցված քրեական գործի հետ: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ իր տեղեկություններով, քննիչը Հայկ Գևորգյանին ծանոթացնելու է ստեղծված նյութերին, որից հետո նա ազատ կարձակվի ստորագրությամբ՝ չբացակայելու պայմանով։ Այս մասին «Առավոտն» արդեն տեղեկացրել էր՝ հղում անելով դատախազության իր աղբյուրներին:

Այս պահին քննչական մեկուսարանի մոտ են հավաքվել Հայկ Գևորգյանի հարազատները, ընկերները, մտերիմները, «Հայկական ժամանակ» օրաթերթի ողջ խմբագրակազմը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
272829