Լրահոս
Օրվա լրահոսը

Գագիկ Ծառուկյանն ու Սերժ Սարգսյանը շատ «ջերմ խոսակցություն» են ունեցել (Տեսանյութ)

Փետրվար 06,2012 20:40

Թե ինչ է իրականում տեղի ունեցել կոալիցիոն 3 ուժերի հանդիպմանը, ինչի մասին են խոսել ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանն ու ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը` տարբեր կերպ է մեկնաբանվում տարբեր մարդկանց կողմից: Հաշվի առնելով, որ այդ հանդիպմանը ներկա է եղել ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը, այսօր Aravot.am-ը նրանից խնդրեց, այսպես ասած, «առաջին ձեռքից» տեղեկատվություն տալ:

Տիկին Բիշարյանը մեր զրույցի հենց սկզբում ասաց, որ կոալիցիայի նիստում ամեն ինչ չէ, որ հրապարակման ենթակա է եւ ինքը կարող է մեկնաբանել. «Դրանք աշխատանքային հանդիպումներ են, եւ ամեն դետալ չէ, որ պետք է հրապարակային դարձնել»:

Հանդիպման պաշտոնական եւ հրապարակային մասը սա է` քննարկվել են առաջիկա ընտրությունների համամասնական, մեծամասնականի խնդիրները, եւ ընդհանրապես առաջիկա ընտրությունների հետ կապված կազմակերպչական խնդիրներ:

Ինչ վերաբերում է ԲՀԿ-ՀՀԿ խնդիրներին, ըստ տիկին Բիշարյանի, նման խնդիրներն չեն քննարկվել. «3 կոալիցիոն քաղաքական ուժերն էլ շատ լավ հարաբերությունների մեջ են եւ կոալիցիոն նիստերն անցնում են շատ ջերմ հարաբերությունների շրջանակում»:

Մենք փորձեցինք ճշտել` տիկին Բիշարյանը չի՞ լսել, թե ինչպես է Գագիկ Ծառուկյանը Սերժ Սարգսյանին ասում` «ոնց կասես»:  Տիկին Բիշարյանը ոչ հերքեց, ոչ հաստատեց` ասելով. «Ամեն մանրուք չէ, որ պետք է հրապարակային դարձնել, ամեն մանր խոսակցություներ: Այնտեղ կան ջերմ խոսակցություններ, իսկ ջերմ խոսակցության ընթացքում կարող են  տարբեր կերպ ձեւակերպվել մտքերը: Իսկ դրանք հրապարակային դարձնել կամ քննարկել, քննադատել` ես դա կոռեկտ չեմ համարում»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Լուսանկարը՝ Գագիկ ՇԱՄՇՅԱՆԻ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
272829