Լրահոս
Օրվա լրահոսը

Արթուր Աբրահամի առաջիկա մենամարտը` մարտի 31-ին, Գերմանիայում

Փետրվար 08,2012 11:02 Share

 Գերմանիան ներկայացնող հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ IBF վարկածով աշխարհի

նախկին չեմպիոն Արթուր Աբրահամի առաջիկա մենամարտը նախանշված է մարտի
31-ին, Գերմանիայի Քիլ քաղաքի «Sparkassen-Arena» մարզահամալիրում:
Աբրահամի հակառակորդի անունը հայտնի կդառնա ավելի ուշ:

«Նպատակս աշխարհի չեմպիոն դառնալն է: Ֆարիասի նկատմամբ տարած հաղթանակն այդ նպատակի ճանապարհին կատարած առաջին քայլն է»,- նշում է Աբրահամը:

Հիշեցնենք, որ հունվարի 14-ին Գերմանիայի Օֆֆենբուրգ քաղաքի «Բադեն-Արենա»
համալիրում Արթուր Աբրահամն արգենտինացի Պաբլո Օսկար Նատալիո Ֆարիասին
մենամարտի 5–րդ ռաունդում նոկաուտի ենթարկեց` նվաճելով  WBO վարկածով միջին քաշային կարգում Եվրոպայի չեմպիոնի կոչումը:

Արթուր Աբրահամի հայաստանյան մամլո խոսնակի հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել