Լրահոս
Օրվա լրահոսը

«Այդպես էլ ինձ չհաջողվեց ծամել ամենաաստղային ծամոնը»

Փետրվար 10,2012 22:37

   

                                                                                       Ֆլորա Մարտիրոսյանի ծամոնի մասին  

 

43-ամյա Ալբերտը մինչև հիմա էլ ծիծաղով է հիշում իր մանկությունը, նրա խոսքով  ընկերներով ամենախենթ արարքն անգամ արել են, մինչև իսկ Ֆլորա Մարտիրոսյանի ծամոնը ծամելը:

«Էն ժամանակ դեռ 5-րդ դասարան էինք: Մեր գյուղում մեծ դահլիճ կար  ու օրերից մի օր էլ լսեցինք,  որ Ֆլորա Մարտիրոսյանը մեզ մոտ  համերգի է գալու: Նա մեր ծնողների ամենասիրած երգչուհիներից մեկն էր, այդ պատճառով էլ ամբողջ գյուղում իրարանցում էր: Համերգին չհասցրեցինք գնալ, բայց հետո իմացանք, որ երգչուհին հյուրընկալվել է մեր դասարանի Ազատենց տանը, որի հայրը մեր գյուղի գլխավոր հաշվապահն էր», – ասում է նա:

Ալբերտն ու ընկերներն անհամբեր սպասում են հաջորդ օրվան, որ Ազատը գար ու պատմեր երգչուհու մասին:

«Հաջորդ օրն Ազատը շատ ուրախ եկավ դասի, մեծ եռանդով ծամոն էր ծամում, հետո էլ հայտարարեց, որ Ֆլորա Մարտիրոսյանի ծամոնն է, մենք էլ սկսեցինք համոզել, որ մեզ էլ տա, մենք էլ էինք ուզում ծամել հայտնի երգչուհու ծամոնը»:

Պարզվում է, որ Ֆլորա Մարտիրոսյանը հաց ուտելու ընթացքում ծամոնը դրել է ափսեի մեջ,  իսկ  Ազատը, որպես ապացույց, որ Ֆլորան իրենց տանն է եղել, գողացել է այն ու գցել բերանը:

«Ամբողջ  գիշեր ծամել էր, – ծիծաղելով պատմում է Ալբերտը, – մենք էլ ամեն կերպ համոզում էինք Ազատին, որ ծամոնը տա, բայց չէր տալիս: Միայն հիշում եմ, որ մի քանի րոպեով տվեց մեր դասարանի Արտակին: Մինչև հիմա էլ մեջս տպավորվել է. շատ հոտավետ ծամոն էր»:

Ալբերտն ասում է, որ Ֆլորա Մարտիրոսյանին ամեն անգամ հեռուստացույցով տեսնելիս անմիջապես այդ պատմությունն է հիշում:

«Հենց հիշում եմ, շատ եմ բարկանում Ազատի վրա, որովհետև այդպես էլ ինձ չհաջողվեց ծամել ամենաաստղային ծամոնը»:

                                                                                                                                              Մերի Խաչատրյան         

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
272829