Լրահոս
Օրվա լրահոսը

Մահացել է Ուիթնի Հյուսթոնը. Ասում են` չարաշահել է թմրադեղերի օգտագործումը (տեսանյութ)

Փետրվար 12,2012 15:17
Այս գիշեր լեգենդար երգչուհուն մահացած են գտել Լոս Անջելեսի Beverly Hilton հյուրանոցի իր համարում: Թիկնապահները նրան հայտնաբերել են անգիտակից վիճակում, որից հետո կանչել են բժիշկների: Վերջիներս փորձել են վերակենդանացնել նրան, սակայն դա նրանց չի հաջողվել: Ըստ Բեվերլի Հիլզի ոստիկանության՝ նրա մարմնի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել, սակայն ասեկոսներ կան, որ վերջին շրջանում նա չարաշահել էր թմրադեղերը: Ի դեպ, երգչուհին Լոս Անջելոս էր ժամանել` մասնակցելու փետրվարի 12-ին կայանալիք «Գրեմմի» մրցանակաբաշխությանը: Վերջինիս կազմակերպիչները որոշել են շոուի առանջին բաժին նվիրել հանճարին:
Նրա երգերն այսօր լսում ու երգում են շատերը, նույնիսկ երկրպագուների մի խումբ արդեն հասցրել է իր ցավակցությունն հայտնել երգչուհու ընտանիքին: Հռիփսիմեն, ով ևս հիանում է փոթ երգչուհու տաղանդով, ասում է. «Ես իրան շատ եմ սիրում եմ ` հատկապես «Թիկնապահը» ֆիլմից հետո: Հզոր ձայն ունի, եթե անգամ չհասկանաս, մեկ ա ամբողջ մարմնով փշաքաղվում ես ձայնը լսելով, ցավում եմ կատարվածի համար»:
Հանրաճանաչ երգչուհին 48 տարեկան էր, նրան համաշխարհային ճանաչման բերեցին հատկապես “Saving All My Love For You”, “So Emotional”, “One Moment in Time”, “I Will Always Love You”, “Queen of the Night”, “Heartbreak Hotel”, “My Love Is Your Love” երգերը:
Մարտին Բաղդասարյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
272829