Լրահոս
Օրվա լրահոսը

Ավտովթար Լոռու մարզում. Mercedes-ը բախվել է ծառին, կան վիրավորներ (Տեսանյութ, ֆոտոշարք)

Փետրվար 25,2012 20:51

Այսօր՝փետրվարի 25-ին, ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 19։40-ի սահմաններում Լոռու մարզի Վարդաբլուր գյուղի բնակիչ, 25-ամյա Արսեն Շահբազյանը վարելով Mercedes C 180 մակնիշի 23 ԼՍ 699 համարանիշի ավտոմեքենան, Վարդաբլուր գյուղի ճանապարհին դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել ծառին։ Վթարի հետևանքով վարորդն ու ուղևորներ, Վարդաբլուր գյուղի բնակիչներ 21-ամյա Զորիկ Վարդանյանն ու 24-ամյա Արտյոմ Առաքելյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Ստեփանավանի բժշկական կենտրոն։ Գ. Շամշյանը հայտնում է, որ Զ. Վարդանյանը գտնվում է վերակենդանացման բաժանմունքում։ Վթարի վայր են ժամանել ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի աշխատակիցները՝ վաշտի հրամանատար Վարդան Նարգիզյանի գլխավորությամբ։ Դեպքի վայր է ժամանել նաև ոստիկանության քննչական գլխավոր վարչության Լոռու մարզի քննչական բաժնի Ստեփանավանի քննչական բաժանմունքի քննիչը, ում հանձնարարականով ավտոմեքենան քարշակի օգնությամբ տեղափոխվելու է ոստիկանության Ստեփանավանի բաժանմունքի տուգանային հրապարակ։ Ստեփանավանի քննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
272829