Լրահոս
Օրվա լրահոսը

Facebook սոցիալական ցանցը հերքել է լուրերը

Փետրվար 27,2012 22:23

Ամերիկյան Foxnews.com կայքը`  վկայակոչելով բրիտանական The Sunday Times պարբերականը, վերջերս գրել էր` «Facebook սոցիալական ցանցից խոստովանել են, որ հնարավորություն ունեն կարդալու սոցիալական ցանցերի հավելվածներ ներբեռնած՝ սմարթֆոն օգտագործողների տեքստային հաղորդագրությունները»: Սակայն  Business Insider ինտերնետ հրատարակությունը` վկայակոչելով ընկերության ներկայացուցիչներին, հերքել է այն մեղադրանքը, թե Facebook սոցիալական ցանցը հետևում է ինտերնետ օգտատերերի sms –հաղորդագրություններին: Ռուսական  Vesti.ru կայքի հաղորդմամբ` Facebook-ից հայտնել են, որ Android գործառնական համակարգով սմարթֆոնների համար նախատեսված իրենց համակարգչային ծրագիրը թույլտվություն է հարցնում sms-հաղորդագրություններ ստեղծելու և կարդալու համար, որն անհրաժեշտ է նոր գործառույթներ փորձարկելու համար: Թե ինչ նորույթների մասին է խոսքը, ներկայացուցիչները չեն հստակեցրել:

 

 

 Իմացավ` Տիգրանուհի Թասլակյանը

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
272829