Լրահոս
Օրվա լրահոսը

Երգչուհի Ջուսին հրավիրել են Մաշտոցի այգի PR անելու

Փետրվար 28,2012 18:36

Երգչուհի Ջուսի կարծիքով,  Մաշտոցի այգում պետք է պայքարել ոչ թե «բուծիկներից» ազատվելու,  այլ այգին խնամված տեսքի բերելու համար: «Այգին անպայման պետք է պահպանել, բայց խնամված այգի պահել: Կարելի է համատեղել «բուծիկների» հետ խնամված ծառերը»,- Aravot.am-ին ասաց երգչուհին: Նա այն կարծիքին է, որ Մաշտոցի այգում կրպակների տեղադրման դեմ պայքարող ակտիվիստներին շոու բիզնեսի ներկայացուցիչները միանում են իրենց PR-ն անելու համար. «Մի քանի հոգու գիտեմ, իրենք են ասել լավ PR  լինելու տեղ է , արի գնանք, ասացի՝ չէ, բայց  անուններ չեմ կարող ասել: Իհարկե, կան մարդիկ սրտանց գնում են, այնպես չէ, որ բոլորը գնում են PR –ի համար»: Երգչուհու խոսքերով, վերջին շրջանում ծառահատումների թիվը մեծացել է, ինչի արդյունքում հին Երեւանի տեսքը լրիվ կորել է. «Հին Երեւանը ծառաշատ էր, իսկ հիմա ծառերը ընդհանուր կտրում են: Պետք է փոխհամաձայնության գնալ կոնկրետ Մաշտոցի այգու դեպքում, թող  «բուծիկներն»  էլ լինեն, ծառերն էլ չկտրեն: Այսինքն ոչ՝ մեզ, ոչ՝ ձեզ անեն»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ


 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
272829