Լրահոս
Օրվա լրահոսը

Թալանից են խոսում մարդիկ, ովքեր իրենք են ամեն ինչ թալանել (Տեսանյութ)

Մարտ 01,2012 16:27

ՀՀԿ-ական պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանին վրդովեցնում է այն, որ այսօր իշխանությանը թալանի մեջ մեղադրում են մարդիկ, ովքեր իրենք են ամեն ինչ թալանել: «Եթե էս առաջին միլիոնները՝ գողացած միլիոնները, եթե ինչոր տեղ օրենքի սահմաններում են, ապա էն ժամանակ իրոք գողացել են, կոպեկներով, եւ հիմա էդ մարդիկ որ խոսում են թալանից, դա չի ընկալվում, պարոն Եղիազարյան, չի ընկալվում»,- դիմելով իր ընդդիմախոս, ՍԴՀԿ ներկայացուցիչ Գուրգեն Եղիազարյանին, ասում էր պարոն Ալեքսանյանը: «Օրենքի սահմաններում գողանալը ո՞րն է»,-զարմացավ Գ.Եղիազարյանը, սակայն թույլ տվեց, որ Լեռնիկ Ալեքսանյանը շարունակի իր խոսքը, քանի որ «Ես հանգիստ կարող եմ խոսել, եւ դուք հանգիստ կարող եք խոսել էդ մասին, որովհետեւ մենք երկուսով չենք թալանել»:

«Էդ թալանները կան, բայց մի բան պետք է պահել՝ էն մարդը, որ խոսում է թալանի մասին, ինքը չպիտի թալանած լինի: Ես ահավոր դեմ եմ, երբ որ մարդը խոսում է թալանի մասին, եթե ինքը երեկ թալանում էր, երբ որ մարդը խոսում է բռնապետության մասին, եթե երեկեկեք էդ բարոյական բանը պահենք»,- ավարտեց Լ.Ալեքսանյանը:

Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031