Լրահոս
Օրվա լրահոսը

Լեւոն Թոքմաջյան.«Մեզ Դավութօղլուի ճկունությունն է պակասում» (Տեսանյութ)

Մարտ 03,2012 11:47

«Երանի գա այն ժամանակը, որ մեր նախագահը ձեռք կխփի սեղանին ու կասի, հերիք եղավ թուրք շներ», – Aravot.am-ի հետ զրույցում ասաց քանդակագործ Լեւոն Թոքմաջյանը:

Նրա կարծիքով, Հայաստանի վարած արտաքին թույլ քաղաքականության պատճառով է, որ ադրբեջանցիներին վերջերս հաջողվեց Կանադայի քաղաքապետին համոզել՝ Արցախի Նախիջևանի գյուղի մոտ 600 մարդու սպանությունը հայ-ադրբեջանական հակամարտության համատեքստում համարել որպես Խոջալուի ցեղասպանություն. «Եվ հիմա այնտեղի փոքրաթիվ հայերը պիտի գնան ու ապացուցեն, եթե դու Խոջալու ես ընդունում, ինչո՞ւ Սումգայիթը չես ընդունում, որն ավելի խայտառակ է եղել: Այ սրան մենք չենք հասնում, մենք մի տեսակ երեւույթը զգում ենք, տեսնում, հետո միայն ձայն բարձրացնում, միշտ զոհի դերում ենք:  Չենք կարողանում ճկուն լինել, մի օրվա ընթացքում Դավութօղլուն փնովեց Ֆրանսիային, հենց սահմանադրական խորհուրդը ցեղասպանության մասին օրինագիծը համարեց հակասահմանադրական՝ հաջորդ օրը Դավութօղլուն ասեց բրավո մեր ֆրանսիացի ընկերներին: Մինչեւ ե՞րբ պիտի զոհ դառնանք թուրքական դիվանագիտությանը»:

Նրա խոսքերով, ի տարբերություն Ադրբեջանի ու Թուրքիայի կոշտ հայտարարությունների, Հայաստանը միշտ լղոզիչ, փափուկ, դիմացինին չվիրավորող հայտարարություններով է հանդես գալիս. «Միշտ վախվորած ենք»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031