Լրահոս
Օրվա լրահոսը

Մարզպետի երկընտրանքը

Մարտ 21,2012 12:11 Share

Տավուշի մարզի թիվ 41 ընտրատարածքում, որի կենտրոնն Իջեւանն է, առաջադրվել է  պատգամավորության 4 թեկնածու: Տավուշի մարզպետ, ՀՀԿ Տավուշի մարզային կառույցի ղեկավար Արմեն Ղուլարյանը մտածելու պատճառ ունի: ՀՀԿ-ն թիվ 41

ընտրատարածքում առաջադրել է վերջերս այդ կուսակցությանն անդամագրված, «Երեւանի գարեջուր» ՓԲԸ   խորհրդի նախագահ Հակոբ Հակոբյանի թեկնածությունը, ով այս ընտրատարածքի գործող պատգամավորն է: Իսկ  «Օրինաց երկիրը» թիվ 41-ում առաջադրել է այդ կուսակցության Տավուշի մարզային կառույցի ղեկավար, Տավուշի մարզպետի տեղակալ Վահե Վարդապետյանի թեկնածությունը: Վերջինիս դուստրը  մարզպետի կրտսեր տղայի նշանածն է: Մարզպետ Արմեն Ղուլարյանը մայիսի 6-ի ընտրություններում ո՞ւմ է պաշտպանելու` օրերս իր կուսակից դարձած Հ.Հակոբյանին, թե՞ խնամի դարձած իր տեղակալ  Վ. Վարդապետյանին:

 Ոսկան Սարգսյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել