Լրահոս
Օրվա լրահոսը

ԱԺ փոխնախագահ Սամվել Բալասանյանի դեմ դուրս է եկել նրա մոտ ընկե՞րը

Մարտ 22,2012 23:42

Սամվել Բալասանյանին հարմար մրցակից է բաժին ընկել:

Բալասանյանների ընտանիքին պատկանող Գյումրու գարեջրի գործարանի լաբորատորիայի վարիչ, մասնագիտությամբ  ֆիզիկոս, անկուսակցական  Հայկ Սուլթանյանը թիվ 35 ընտրատարածքում  ընտրապայքարի  է դուրս եկել  Սամվել Բալասանյանի դեմ, որն, ըստ հավաստի տեղեկությունների,  նրա մոտ ընկերն է: Սա բնականաբար զարմացրել է գյումրեցիներին, ովքեր սկսել են պնդել, թե Բալասանյանը փորձում է թոզ փչել եվրոպացիների աչքերին, ապացուցել, որ ինքն էլ մրցակից ունի:

Այսօր Aravot.am-ը այս թեմայով պարզաբանումներ խնդրեց Հայկ Սուլթանյանից: Նրան փոխանցեցինք Գյումրիում պտտվող խոսակցությունները, որին ի պատասխան թեկնածուն ասաց. « Ի՞նչ կապ ունի, որ ես աշխատում եմ Բալասանյանների մոտ: Ես  դիմում եմ գրել, իմ հաշվից արձակուրդ վերցրել, տեղեկացրել եմ, որ ուզում եմ առաջադրել իմ թեկնածությունը, գործարանի տնօրինությունն էլ մարդկայնորեն, նորմալ  ընդունել է: Ես ուղղակի ուզում եմ փորձել իմ ուժերը: Ասեմ, որ  Բալասանյանների  հետ նորմալ, մարդկային հարբերությունների մեջ եմ»:

Ի դեպ,  թիվ 35 ընտրատարածքն ընդգրկում է Բալասանյաններին պատկանող գարեջրի գործարանի տարածքը  ու Ախուրյանը` իր գյուղերով: Մենք արդեն  հրապարակել ենք  այն փաստը, որ հունվարին ընտրատարածքներում փոփոխություններ կատարվեցին ու Բալասանյանի համար թիվ 35 ընտրատարածք մտցրեցին այն գյուղերը, որտեղ ԱԺ փոխնախագահն  գյուղացիներին  թանկարժեք նվերներ էր արել`  հակակարկատային կայաններ էր տեղադրել: Ի դեպ, նա չի նեղացրել նաև իր գյումրեցի ընտրազանգվածին` որպես ամանորյա նվեր նրանցից շատերի բնակարաններում արբանյակային անտենա է կախել:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031