Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱԿ-ը պաշտպանում է ՀՀԿ-ականի թեկնածությունը

Մարտ 25,2012 00:15

Մարտի 22-ին Հայ ազգային կոնգրեսը հրապարակեց ինչպես համամասնական, այնպես էլ մեծամասնական ընտրակարգերով իր թեկնածուների ցանկը: Այդ ցանկի համաձայն՝ Գեղարքունիքի մարզի թիվ 22-ում ընտրատարածքում ՀԱԿ-ի մեծամասնական ընտրակարգով առաջադրված թեկնածուն Վահագն Հակոբյանն է:

Aravot.am-ը ԿԸՀ կայքում տեղադրված մեծամասնական ընտրակարգով թեկնածուների ցանկի ուսումնասիրությամբ պարզեց, որ այն թեկնածուն՝ Վահագն Հակոբյանը, որին պաշտպանում է ընդդիմադիր Կոնգրեսը ՀՀԿ անդամ է, «Նաիրիտ» գործարանի գլխավոր տնօրենի խորհրդական, մեր տեղեկություններով էլ՝ նախկինում Գավառի քաղաքապետ:

ՀԱԿ-ի տարածած ցանկի համաձայն, Կոնգրեը Արարատի մարզի թիվ 18 ընտրատարածքում էլ առաջադրել է կամ իր թեկնածուն է համարում Ռազմիկ Թեւոնյանին: Մինչդեռ վերջինս «Հրապարակ» թերթի մատուցմամբ, ոչ միայն տեղյակ էլ չի եղել, որ ինքը փաստորեն ՀԱԿ-ի թեկնածուն է, այլեւ հայտարարել է, թե անկուսակցական է եւ ոչ մի քաղաքական ուժի էլ չի հարում, չի բացառել, որ դա տպագրական սխալ է, որ «իմ անունն էդ ցուցակում գրված է, ես իմ գործերը հանձնել եմ որպես անկուսակցական, որ նման փոխհամաձայնություն, պայմանավորվածություն իրեն սատարելու վերաբերյալ չի եղել, չի եղել հանդիպում: «Մնացածը չգիտեմ, ոչ մի բան չգիտեմ: Չէ, ՀԱԿը չի սխալվել, երեւի տպագրական սխալ է:… Բայց ասեմ ձեզ՝ դա չի բացառվում, որովհետեւ ՀԱԿում ես շատշատ ընկերներ ունեմ»,- ասել էր Ռազմիկ Թեւոնյանը:

ՀԱԿ-ում Ռազմիկ Թեւոնյանի ընկերներից մեկը «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի նախագահ Արամ Սարգսյանն է, որը, Aravot.am-ի տեղեկություններով, որպես ընկեր, մտադրություն է ունեցել աջակցել գործարար թեկնածուին: Իսկ ՀԱԿ-ը պատեհ առիթն օգտագործել է նրան որպես՝ սեփական թեկնածու ներկայացնելու համար:

Նաիրա ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031