Լրահոս
Օրվա լրահոսը

Հենրիխ Մխիթարյանին աշխարհում դեռ կճանաչեն

Մարտ 25,2012 16:31

«Blaecher Report»-ը հրապարակել է այն տասը ուժեղագույն ֆուտբոլիստների ցուցակը, որոնց առայժմ լավ չեն ճանաչում աշխարհում:
«TOP-10»-ում առաջինը նշված է ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի եւ Դոնեցկի «Շախտյորի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի անունը: Նրա մասին գրված է. «Մխիթարյանը 23 տարեկան է: Շրջանառվող լուրերը Հենրիխին կապում են «Արսենալի» հետ, որտեղ նրան տեսնում են Ֆաբրեգասին փոխարինողի դերում: Հիանալի տիրապետումը գնդակին, դաշտը հրաշալի տեսնելու եւ սուր փոխանցումներ կատարելու ունակությունները նրան կիսապաշտպանությունը հարձակմանը զուգակցելու հնարավորություն են տալիս: Բայց ֆուտբոլային աստղն ավելի շատ նման է Ֆրենկ Լեմպարդին. դարպասին հարվածելու եւ գոլ խփելու շանսը նա բաց չի թողնում»:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031