Լրահոս
Օրվա լրահոսը

Անցած շաբաթ Անգլիայում ֆուտբոլի ռեկորդային՝ 58:0 հաշիվ է գրանցվել

Մարտ 26,2012 10:49

Տորբեյի սիրողական լիգայի առաջատար «Ուիլ Փարքերը» Տորկի քաղաքում 58 անպատասխան գնդակ է անցկացրել ետնապահ «Նովա-2010» թիմի դարպասը՝ դառնալով մեկ ստանդարտ խաղում խոշոր հաշվի բացարձակ ռեկորդակիր:
Պատճառն այն է եղել, որ պարտվող թիմն ի վիճակի է եղել խաղադաշտ  դուրս բերել ընդամենը հինգ ֆուտբոլիստի, որոնցից յուրաքանչյուրը, փաստորեն խաղացել է երկուսի փոխարեն: Ճիշտ է «Նովա-2010»-ը արագ կարգով շարքերը համալրել է չորս անծանոթով, սակայն նրանց ներկայությունն իրավիճակը չի փոխել:
Հետաքրքիր է, որ 50:0 հաշվի ժամանակ պարտվող թիմը դիմել է մրցավարին՝ իրենց խղճալու եւ խաղը կանգնեցնելու խնդրանքով, սակայն վերջինը մերժել է՝ ժամանակից շուտ դաշտը լքելու համար տուգանելով:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031