Լրահոս
Օրվա լրահոսը

ԱԺ-ում Սերժ Սարգսյանի ներկայացուցիչը՝ բացակայող պատգամավորների մասին (Տեսանյութ)

Մարտ 30,2012 16:51

 «Բոլոր բացակայություններն իրենց հիմքում ունեն փաստաթղթեր: Մարդը կամ հիվանդ է, կամ գործուղման մեջ, բացակայությունները օրինական հիմքերի վրա են»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց Ազգային ժողովում նախագահ Սերժ Սարգսյանի մշտական ներկայացուցիչ Գառնիկ Իսագուլյանը, երբ նրանից հետաքրքրվեցինք, թե  ԱԺ-ն ինչպես է արձագանքելու օրեր առաջ «Հայկական ժամանակ»  օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանի նամակին, որով պահանջել էր բացակայող պատգամավորներին մանդատից չզրկելու հիմքերը: Պարոն Իսագուլյանը վստահեցրեց, որ բոլոր բացակայությունների մասին նախագահ Սերժ Սարգսյանը տեղյակ է.«Չեմ կարծում, որ որեւէ լուրջ խնդիր կա: Ուրիշ բան, խնդրեմ, թող մյուս խորհրդարանը փոխի ԱԺ կանոնակարգ օրենքը, որով, անկախ պատճառներից, եթե կեսից ավելի բացակայություններ ունի, մանդատից հրաժարվի»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031