Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Երբ «հավատում են», բայց չեն հավատում

Ապրիլ 03,2012 10:40

Հայաստանի հատկապես հեռավոր գյուղերի բնակչությունը ընտրությունների օրը ավելի քիչ թվով կմասնակցի ընտրություններին, քան ներկայումս հաշվառված են ընտրացուցակներում:

Բանն այն է, որ գարնան գալստի հետ սկսվում է նաեւ արտագնա աշխատանքի սեզոնը եւ, ուզեն թե չուզեն,«խոպանչիները» բռնելու են արտերկիր մեկնելու ճամփան:

Ի դեպ, եթե նախկինում արտագնա աշխատանքի էին մեկնում հիմնականում մայիսի սկզբներին, ապա այս տարի ժամկետները մեծացել են: Մարդիկ արդեն օր առաջ են երկիրն ազատում իրենց ներկայությունից: Մասնավորապես, ինչպես հայտնեց մեզ հետ զրուցակիցներից մեկը` Վարդենիսի  Երանոս գյուղում, որն ունի 3000-ից ավելի ընտրող, մայիսի 6-ին` ԱԺ ընտրությունների օրը, ընտրողներից կմնան 1000-1200-ը:

Թե մեկնողներից քանիսն են «հավատացողները», հայտնի չէ, բայց, ըստ երեւույթին, մնացած «չհավատացողները» հաստատ կքվեարկեն«հավատացողների» փոխարեն:

«Երկիր»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30