Լրահոս
Օրվա լրահոսը

Բիշարյանը՝ ՕԵԿ-ԲՀԿ նմանությունների մասին (Տեսանյութ)

Ապրիլ 04,2012 16:59

 Aravot.am-ը «Օրինաց երկիր» կուսակցության փոխնախագահ Հեղինե Բիշարյանից հետաքրքրվեց, թե ինչու են վերջին շրջանում իրենց կուսակցությանը նմանեցնում «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը: Կա՞ն նմանություններ հարցին՝ տիկին Բիշարյանը պատասխանեց. «Կուսակցության ղեկավարը բացառիկ քաղաքական գործիչ է մեր երկրում իր գրագիտությամբ, լի ծրագրերով… բացառիկ անձնավորությանը տարանջատում ենք մնացած քաղաքական գործիչներից՝ իր տեսակով»: Նրա խոսքերով, լուրջ քաղաքական գործիչները երբեք որեւէ քաղաքական ուժին ու քաղաքական գործիչներին համեմատության մեջ չեն դնում:

Տիկին Բիշարյանը նաեւ դժգոհեց, որ նախընտրական շրջանում քաղաքական շատ ուժեր իրենց կուսակցությանը սեւ PR են անում. «Շատ են ստահոդ բամբասանքները, կեղծիքները…բայց այս շրջանում մենք մի քիչ էլ հումորով ենք վերաբերվում այն բացասական հոդվածներին, որոնք գրվում են մեր հասցեին»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30